Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ Էրեբունի-Նուբարաշեն ավտոճանապարհին

Հասարակություն
7996c54ec2f9f075b7c8ff6d980476f3

Հունիսի 19-ին, ժամը 00.25-ին  Երևանի Էրեբունի-Նուբարաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ջիպ» մակնիշի 11 ՕՏ 878 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է Նուբարաշենի խճուղու 5/5 հասցեի մոտ գտնվող գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում հերթապահել են, իսկ գազի վարչության աշխատակիցներն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ: