A
A
Երկրաշարժ սահմանին
Տեղական ժամանակով ժամը 18.47-ին Վրաստան - Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
ՀՀ տարածքում երկրաշարժ չի զգացվել: