Հետադարձ. Սպանությունից մի քանի ժամ առաջ (տեսանյութ)
Արձակագիր Վարդգես Պետրոսյանն այս հարցազրույցը Ա1 հեռուստաընկերությանը տվել է սպանությունից 2 ժամ առաջ՝ 1994-ի ապրիլի 15-ին։ Այս հարցազրույցում Գրողների միության նախկին նախագահը, Գերագույն խորհրդի (1990-94) պատգամավորը խոսում է Հայաստանի նախագահ-մտավորականություն հարաբերությունների, կուսակցությունների, մամուլի մասին
«Այսօր մենք բավականաչափ քաղաքականացված մամուլ ունենք, շատ ու շատ մտավորականներ չեն ուզում մասնակցել այդ քաղաքական մամուլին»,-ասել է նա։
1994-ին Վարդգես Պետրոսյանը տպավորություն ուներ, որ Հայաստանի կուսակցությունները իրենց քաղաքական սկզբունքներով գրեթե միմյանցից չեն տարբերվում, ինքը չգիտեր, թե ինչու են դրանք այքան շատ ու անհաշտ. «Ցավոք, Սփյուռքում կար էդ բանը՝ նախ կուսակցական, հետո հայ։Սփյուռքի կուսակցական էդ բոլորը փոխադրվեցին Հայաստան շատ ավելի սուր արտահայտված»։
Վարդգես Պետրոսյանը կանխատեսում էր, որ գալու է ժամանակը, երբ ժողովուրդը հիասթափվելու է ցանկացած կուսակցությունից, ինքն այդ հիասթափությունը տեսնում էր դեռ այն ժամանակ, երբ Ղարաբաղում երեխաները մեռնում էին ադրբեջանցիների հրետակոծությունից
«Այսօր ժողովուրդն անհատների կարող ա վստահել որեւէ կուսակցությունից, նկատի ունենալով նրանց անցած ճանապարհը, նրանց սկզբունքների կայունությունը»,- ասել է նա։
Նա այն ժամանակ բոլորին կոչ էր անում տարբերել իշխանասիրությունը պետականության կողքին կանգնելուց, իսկ կառավարությանը քննադատելիս կողմ էր, որ դա արվի զգույշ
«Պիտի դա լինի հարգալից քննադատություն, պիտի լինի ըստ էության քննադատություն»,-ասում է
Ճակատագրական կրակոցից երկու ժամ առաջ գրողն մտածում էր, որ իշխանությունները լավ կանեն, եթե լսեն մտավորականների կարծիքը։ Ինքը ուներ ասելիք։ Մինչեւ հնչեց կրակոցը։