Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպասում եմ, որ էդ պահեստամասերի փողը նստի»

Հասարակություն
7e7d897714d3596c9d37ad84ea8c9f51

Այսօր «Արմավիա» ավիաընկերության օդաչուներն ու ինժեներատեխնիկական անձնակազմը կրկին հավաքվել էին ընկերության գլխավոր գրասենյակի մոտ, ինչպես նախկին աշխատակիցներն ասացին` տնօրինությունը խոստացել էր այսօր աշխատավարձերի վճարում կատարել, բայց էլի խաբեցին: Հիշեցնենք, որ «Արմավիան» նախորդ տարվա նոյեմբեր ամսից աշխատակիցների աշխատավարձերը չի վճարել:

Լրագրողի այցելության պահին «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը տեղում չէր, սակայն ավելի ուշ ընկերության նախկին աշխատակիցները փոխանցեցին, որ հանդիպել են պարոն Բելլույանի հետ, որը նորից վստահեցրել է.

«Սպասում եմ, որ էդ պահեստամասերի փողը նստի մեր հաշվին, հենց նստի աշխատավարձերը կվճարենք»:

Նախկին աշխատակիցների խոսքերով` «Ոչ ոք «չէ» չի ասում, ամեն անգամ ասում են` կտանք, է հա, բայց ե՞րբ, բա մենք ո՞նց ապրենք»:


Մանրամասներն այստեղ