A
A
Հայաստանը բարելավել է վարկանիշը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրները» տարեկան զեկույցը, որը նկարագրում է, թե ժողովրդավարության առումով ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի` անցումային փուլում գտնվող 29 երկրներում: Զեկույցը արձանագրում է ժողովրդավարության վիճակի տագնապալի վատթարացում ողջ Եվրասիայում` մանրամասնելով, որ 2012 թվականի ընթացքում բռնատիրական ռեժիմները Եվրասիայում ակտիվորեն պայքարել են ժողովրդավարական փոփոխությունների դեմ:
Ընդհանուր այս բացասական միտումների մեջ, սակայն, Հայաստանը առանձնանում է դրական տեղաշարժով եւ այն վեց երկրներից մեկն է, որ բարելավել է իր ժողովրդավարության վարկանիշը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝