Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ Երեւանը» -ը նվիրեց վարժարանին

Մշակույթ
1cae547cf13f7b485a831c5517b9a685

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանի Գալուստյան սրահում տեղի ունեցավ վարժարանի 31 - րդ շրջանավարտական հանդեսը :

Երեկոն բացեց վարժարանի տնօրենուհի, ճանանչված մանկավարժ Զարմինե Պողոսյանը, որը հակիրճ ներկայացրեց վարժարանի պատմությունը, շնորհավորեց շրջանավարտներին` ցանկանալով հետագա ուսումնառության մեջ հաջողություն եւ ամենակարեւորը՝ չմոռանալ Մայրենի՝ Հայց լեզուն : Շրջանավարտներին շնորհավորական ուղերձներ էին հղել` Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանը, տարբեր կազմակերպություններ եւ անհատներ :

Այնուհետեւ կայացավ գեղարվեստական հայտագիրը: Շրջանավարտները ներկայացրեցին ՝ «Ձոն՝ նախագահ Աբրահամ Լինքոլնին», « Ձոն՝ Արամ Խաչատուրյանին», որի հանրահայտ «Վալսը» կատարեցին Ալին եւ Նիգոլ Խրիմյան քույրերը( դաշնամուր): Վարժարանի խմբավար Անահիտ Պողոսյանի ղեկավարությամբ երեխաները կատարեցին հայկական խմբերգեր, դաշնակահարուհի՝ Նվարդ Տատուրյանի նվագակցությանբ:
Շրջանավարտներ Անի Ռակուբյանը, Մելանի Անտրեպուլոսը, Տանիել Աջպահյանը, Անուշ Պեզճյանը, Ալին եւ Նիգոլ Խրիմյանները եւ Էդուարդ Նեմցյանը ստացան ավարտական վկայականներ, որոնց հանձնեց վարժարանի տնորենուհի Զ Պողոսյանը :

Հադիսության սրահում բացվել էր նաեւ Ռոբերտ Կարապետյանի լուսանկարների ցուցահանդեսը «Իմ Երեւանը» խորագրով: Ավարտական հանդեսից հետո նա այն նվիրեց Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանին, որի համար իրնց գոհունակությունը հայտնեցին տնօրենուհի Զ Պողոսյանը, մանկավարժական կոլեկտիվը, ծնողները ինչպես նաեւ շրջանավարտները :

Երեւանը պատկերող՝ թվով 35 լուսանկար իրեն մշտական հանգրվանը կգտնեն որեւէ դասասենյակում՝ որպեսզի վարժարանի սաները տեսնեն ու հիշեն , որ Երեւանը աշխարհի գեղեցիկ քաղաքներից մեկն է :
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարները ՝ հեղինակի Նյու Յորք