Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը հրավիրում է հանդիպման

Հասարակություն
511fd3083864062123edbb6c3b4d3ebd

Հունիսի 20-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունենալու հանդիպում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ֆուտբոլասերների միջեւ: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՀՖՖ նախագահը գրասենյակի մեծ դահլիճում հյուրընկալելու է բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք կարծիքներ են արտահայտում հայկական ֆուտբոլի, Հայաստանի ազգային թիմի խնդիրների մասին:

Ըստ կայքի՝ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է բաց եւ ազատ ձեւաչափով քննարկել բոլոր ֆուտբոլային հարցադրումները: