Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատշգամբը փլուզվել է. կա վիրավոր

Հասարակություն
95d2ff71ed06874c43dd04faf7943f85

Հունիսի 18-ին, ժամը 10.55-ին Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի է 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ըստ ԱԻՆ-ի՝ ամբողջությամբ փլուզվել է թիվ 5 բնակարանի շքապատշգամբը (1x2մ):

Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից կա¬տար¬վել են տարածքի մաքրման աշխատանքներ:

Դեպքի վայրում է գտնվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխա¬նատուն: