Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանա լիճը վերակենդանանում է

Հասարակություն
f3f03e7a9c441d9dcd20e55cd7768c3e

Վերջին 10 տարիների ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3 մետր 78 սմ-ով եւ այժմ մակարդակը 1900 մետր 57 սմ է։

«Եվ այս ցուցանիշը վերջին 51 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, այսինքն հասել ենք 1962 թ մակարդակի ցուցանիշին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։

Նրա խոսքերով՝ ջրի մակարդակի բարձրացմանը զուգահեռ ապամոնտաժվում են նաեւ ափերին գտնվող շինությունները։ 4717 շինություններից 70 տոկոսը շարժական տնակներ են եւ այսօրվա դրությամբ ապամոնտաժվել է 389 շինություն։
Պարոն Մովսիսյանը վստահեցրեց, որ այդ պրոցեսը շարունակական է լինելու եւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն սեփականատերերից, որոնք ազգային շահը ավելի բարձր են դասում, քան սեփականը։

Ի դեպ, այս տարի կառավարության որոշմամբ Սեւանից բաց է թողնվելու ընդամենը 170 մլն խմ ջուր, որը անցյալ տարվանից 147 մլն խմ-ով պակաս է։

Վլադիմիր Մովսիսյանը նշեց, որ ինչքան էլ ցանկանանք բարձրացնել Սեւանի մակարդակը, եթե չենք ապահովվում մաքրությունը, ապա դա անիմաստ է։

«Այդ պատճառով էլ Արարատի ոսկու գործարանը Սոթք չի տեղափոխվելու եւ վերականգնելու 1 գործարանում, որ թափոններից Սեւանը պաշտպանեն»,- նշեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահը։

Պարոն Մովսիսյանն այսօր նաեւ ուրախությամբ նշեց, որ Սեւանա լիճն այսօր գտնվում է մեզոտրոֆ վիճակում, այսինքն՝ արդեն մեռնող չէ, վերակենդանանում է։