Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը վերադառնում է ռինգ

Հասարակություն
d11803b5806e16b6fd73098d245c6ace

Սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում:

Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:

«Ամենօրյա մարզումների մեջ եմ, պետք է կրկին նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Դա ինձ համար կարեւոր է, իմ մարտարվեստի երկրպագուները ինձանից հաղթանակ են ակնկալում»,- հայտարարում է Արթուր Աբրահամը: