Հաց, գինի ու պար
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Երեւանում կանցացվի «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը:
18 տաղավարներով կներկայացվի 60-ից ավել ազգային տոնածիսական կերակրատեսակներ:
«Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը նշում է, որ փառատոնի անցկացումը երկու նպատակ ունի.
«Առաջինը որ մեր խոհանոցը ներկայացվի եւ երկրորդ, որպեսզի զբոսաշրջիկները ծանոթանան»:
Բացի կերակրատեսակներից փառատոնին լինելու են պարեր եւ փոքրիկ բերմադրություններ:
«Այն ինչ որ պահպանվել է թե հիշողության մեջ, թե ընդհանրապես կիրառական մեր կյանքում, դա հենց տոնածիսական ուտեստներն են, որոնք այս կամ այն տոներին դրվել են սեղաններին եւ որոշ չափով այսօր պահպանվել են»,-ասում է Մամուլյանը:
«Հացը լեռներում» փառատոնից բացի հունիսի 12-ին կանցկացվի Արենի գինու ավանդական փառատոնը:
«Մեկնարկն է սկսում փառատոնների, որոնցով փորձելու ենք ներկայացնել զբոսաշրջիկներին մեր գանձերը, որ ունենք: Իսկ հունիսի 15-ին գինու փոքրիկ վերնիսաժ է անցկացվելու Փարաքարում»,-ասում է Արենի գինու փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանը: