Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչխարներն ավելացել են

Հասարակություն
8a8298c3bdba126d0c839975421f3e63

Վերջին տարիներին անասնապահության ոլորտում նկատվում են դրական միտումներ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

2012-ին` ի տարբերություն 2011-ի, հանրապետությունում տավարի գլխաքանակը ավելացել է 62 հազար գլխով եւ կազմել 671 հազար 500 գլուխ:

Ըստ Հովհաննիսյանի աճել է նաեւ կովերի, ոչխարների ու այծերի գլխաքանկաը:

«Կովերի գլխաքանկաը ավելացավ գրեթե 20 հազարով եւ կազմեց 303 հազար գլուխ կով: Ոչխարների եւ այծերի գլխաքանկաը ավելացավ շուրջ 85 հազարով եւ կազմեց 674 հազար գլուխ: Իսկ խոզերի գլխաքանակը ավելացավ 37 հազարով»,-ասում է Հովհաննիսյանը:

Անասնաքանակի ավելացման միտումները նպաստել են նաեւ անասնաբուծական մթերքների ծավալների աճին եւ 2012-ին հանրապետությունում արտադրվել է 130 հազար 3 հարյուր տոննա միս, 618 հազար տոննա կաթ եւ գրեթե 658 մլն ձու: