Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սելավ էր

Հասարակություն
3d9c5be2cc972100ba325754175e3c67

Հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի ցանքատարածությունները և փլուզվել է Ռ.Համբարձումյանին պատկանող տան բակում գտնվող օժանդակ շինության պատը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ժամը 00.20-ից մինչև 02.10-ը տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ (մոտ 5 հա), փլուզվել է քարե ցանկապատ (400 քմ), երկաթյա կամրջակ (10x5x4):

Սելավի հետևանքով գյուղի փողոցները ծածկվել են ջրաբերուկներով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանը:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար: