A
A
Կենտրոնը փակ կլինի
Ս.թ. հունիսի 9-ին մայրաքաղաքում անցկացվող «Երևան. բիզնես-վազք 2013»- վազքի մրցույթի անցկացմամբ պայմանավորված առավոտյան ժամը 07:00-ից մինչև 12:00-ն երթևեկության համար փակ կլինի Աբովյան փողոցի Թումանյան խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը:
Ժամը 09:30-12:00-ը , սահմանված վազքուղով պայմանավորված, երթևեկությունը մասնակիորեն կսահմանափակվի մայրաքաղաքի Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա՝ (Ամիրյան - Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Սայաթ-Նովա - Մաշտոցի խաչմերուկ) - Մոսկովյան փողոց (Մոսկվիչկա սուպերմարկետ) - հետադարձ դեպի Սայաթ-Նովա պողոտա (մինչև Աբովյան խաչմերուկ) - Աբովյան փողոց - Royal Tulip Yerevan հյուրանոց հատվածներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն