Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գնի հարցով կդիմեն վարչական դատարան

Հասարակություն
7c5bb5e1961928fd7f77cd1c89d01834

«Կանխենք գազի գնի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները
հասարակությանն անհնազանդության կոչ արեցին:

Քաղաքացիական ակտիվիստ Սիլվա Ադամյանը վստահեցրեց, որ ինքը 7 տարի աշխատել է «Հայռուսգազարդ»-ում ու գիտի, թե ինչպես են փորձում խաբել ընկերության բաժանորդներին.

« «Հայռուսգազարդ»-ի աշխատակիցները կներխուժեն ձեր բնակարաններ ու կհամոզեն հանգիստ ստորագրել փոխադարձ ակտը, ըստ որի՝ ամրագրվում է հանրության համաձայնությունը, որ գազի սակագինը փոփոխվի»: Ըստ տիկին Ադամյանի՝ եթե մարդիկ չեն ստորագրում այդ պայմանագիրը, ապա «Հայռուսգազարդ»-ի հետ բաժանորդագրման կապը խզվում է. «Մի վախեցեք՝ թող անջատեն ձեր բնակարանների գազը»:

«Կանխենք գազի գնի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու հասարակությունը միահամուռ չէ, նշեց, որ հասարակության մեջ ձեւավորված խմբերը այս հարցի շուրջ ցուցաբերեցին չեզոք դիրքորոշում, եւ ոչ մի կուսակցություն չարձագանքեց:

«Դեռեւս մեր հանրությունը շոկ է ապրում ընտրություններից հետո ու ունեն ճամպրուկային տրամադրություն, հիասթափված է ռեժիմի դեմ պայքարում»,- ասաց նա։

Այն հարցին, թե ժամանակին ՀԱԿ-ն էր պայքարում գազի գնի թանկացման դեմ, ինչու այն ժամանակ նրանց աջակիցներ չեղան, Անդրեաս Ղուկասյանը նշեց. «Ես ողջունել եմ այդ ակցիան, սակայն այս պահին քաղաքական դաշտը պառալիզացված է: Եթե այն անգամ գազի գնի թանկացումը 20 տոկոս էր, իսկ հիմա 60 տոկոսով, եւ նաեւ այն անգամ չեղան պատգամավորների հստակ դիրքորոշում»:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը նշեց, որ ինքն անձամբ այս անգամ հրավիրել բոլոր ընդդիմադիր ուժերին ու սկսեին թիմային աշխատանք, կհամագործակցեն. «Ճիշտ է, մերժում չի եղել, սակայն ոչ մեկը ոչ մի արձագանք չտվեց: Մենք հիմա մենակ ենք մնացել՝ ընդամենը 8 հոգանոց աշխատանքային խմբով: Այժմ հիմքեր ենք նախապատրաստում՝ մինչեւ մյուս շաբաթվա ավարտը Վարչական դատարան դիմելու համար»: