Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը Երեւանում կտոնեն Թագուհու ծնունդը

Հասարակություն
403b04d51b47a92752b2a116d1fac9ca

Հունիսի 7-ին ժամը 19:00-ին «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա տաղավարում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ ՄԹ Թագուհու ծննդյան օրվա հանդիսությունը:

Չնայած, որ Թագուհու իրական ծննդյան օրը ապրիլի 21-ին է, հիմնականում այն նշվում է հունիսին քանի որ այս ամիսն եղանակային պայմաններն առավել բարենպաստ են լինում բացօթյա հանդիսությունների համար:

Այս տարի Բրիտանական դեսպանատունը Թագուհու ծննդյան օրն օգտագործելու է որպես առիթ խոսելու և ներկայացնելու բրիտանական բիզնեսի ու առևտրի ոլորտը և մասնավորապես Հայաստանի հետ հաջող համագործակցության օրինակները:

Տոնակատարության շրջանակում ներկայացվելու է լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «UK in Armenia» (ՄԹ-ն Հայաստանում) խորհրդանշական ֆոտո ցուցահանդեսը և հյուրերը հնարավորություն կունենան դիտել Բրիտանական GREAT արշավը ներկայացնող կարճ ֆիլմեր:


Երևանի բնակիչները Թագուհու հոբելյանի տոնակատարությունից նույնպես անմասն չեն մնա: Նույն օրը ժամը 21-ին Սիրահարների այգում նախատեսվում է Թագուհու և թագավորական ընտանիքի մասին պատմող կարճամետրաժ վավերագրականշ անգլերեն լեզվով ֆիլմերի ցուցադրում:


Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին: Նա գահ է բարձրացել 1952 թվականին, երբ ընդամենը 25 տարեկան էր։