Գազի սուբսիդավորում՝ գրանտի՞ միջոցով
Գազի գնի հետ կապված որեւէ նորություն չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Հենց նոր բան եղավ, կասեմ, եւ ես ինֆորմացիա չունեմ, որ որեւէ բան վերանայվում է. ինչ-որ հայտարարել ենք, դա է»,- վստահեցրեց Արմեն Մովսիսյանը։
Նշենք, որ «Հայռուսգազարդ»-ը Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովին էր դիմել՝ առաջարկելով մինչեւ 10 հազ. խորանարդ մետր ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ, այսինքն՝ 1 խ.մ. գազի գինը սահմանել 221 դրամ՝ նախկինում գործող 132 դրամի փոխարեն:
Կառավարությունը խոստացել է 30 տոկոսով սուբսիդավորել: Ո՞ր աղբյուրներից է կառավարությունը կարողանալու սուբսիդավորումն ապահովել. «Հենց Դա ենք բանակցում ռուսական կողմի հետ, որպեսզի դա իրենք գրանտային միջոցներով փոխհատուցեն»:
Նախարարը անհարկի լուրեր համարեց ընդդիմության այն հայտարարությունները,թե գազի գինն արդեն ապրիլի 1-ից պարզ էր. «Անցած անգամ էլ եմ ասել, որ բանակցությունները դեռեւս ավելի վաղուց են գնում, պայմանավորվածությունը ռուսական կողմի հետ եղել է այն, որ մենք 180 դոլարով շարունակում ենք մեր գործունեությունը մինչեւ վերջնական արդյունքի կգանք, սա է»:
Արդյո՞ք այս ինֆորմացիան չէին ասում միայն այն պատճառով, որպեսզի
բարեհաջող անցկացնեն ՀՀ նախագահի ու Երեւանի ավագանու ընտրությունները.
«Ընտրություններն ի՞նչ կապ ունեն»,- եղավ պատսախանը։