Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության` 6, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 3-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3 և ավազակային հարձակման 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: