Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսուցիչները դիմել են օմբուդսմենին

Հասարակություն
8c48d701b89fa5d45fb75e06e19b5b1b

ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը

Վերջերս Հանրապետության տարբեր կրթական հաստատությունների ուսուցիչներ պարբերաբար դիմում էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով նրա միջամտությունը իրենց աշխատանքային դրույքին համապատսխան աշխատավարձ ստանալու հարցում:

Որոշ ուսումնական հաստատություններում հաշվարկելու սխալ մեխանիզմների հետևանքով կես դրույքից մինչ մեկ լրիվ դրույք ընկած հատվածում ցանկացած դասաժամի դեպքում տրամադրվում է կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեցողի համար նախատեսված գումար: Հետևաբարար, այն ուսուցիչները, ում դասաժամերի քանակը ավել է կես դրույքից, սակայն չի հասնում մեկ դրույքի, ստանում են կես դրույքի համար նախատեսված աշխատավարձ:

Այսպիսով, խախտվում է ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի որոշմամբ հաստատված Կարգը և Սոցիալական փաթեթով սահմանված կոնկրետ դասաժամերի վերաբերյալ համապատասխան հատկացումների չափը որոշ ուսումնական հաստատություններում չի պահպանվում:

Այս առիթով Պաշտպանը դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն ՝ առաջարկելով վերացնել սոցիալական փաթեթի շահառուներին, այդ թվում՝ ուսուցիչներին տրամադրվող գումարների ոչ ամբողջական հատկացնելու պրակտիկան և համապատասխանեցնել այն Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի որոշմամբ հաստատված Կարգի պահանջներին:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Պաշտպանին հայտնել է, որ իրենք գրությամբ դիմել են համապատասխան լիազոր մարմիններին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին Պաշտպանի կողմից մատնանշված բացթողումները շտկելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ Սոցիալական փաթեթով նախատեսված կարգավորումների սխալ մեկնաբանումը հանրակրթական դպրոցներում կհստակեցվի և համապատսախանաբար կվերացվի: