Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծիծեռնակաբերդ բարձրացան անվասայլակներով (տեսանյութ)

Հասարակություն
526ad701f1d043ac5be1b0d68e8bd1d7

Ռուսաստանից եւ Ուկրաինայից Հայաստան ժամանած շուրջ հենաշարժողական խնդիրներ ունեցող 20 երիտասարդներ այսօր այցելեցին Հայոց Եղեռնի զոհերի հուշահամալիր:

Նրանք ծաղիկներ դրեցին հուշահամալիրի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին Եղեռնի զոհերի հիշատակը:

Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան իր 9-րդ՝ «Համագործակցություն 2013» մարաթոնի շրջանակներում որոշել է այս անգամ 7-օրյա այց կատարել Հայաստան:

Նրանք լինելու են տարբեր պատմամշակութային վայրերում եւ ունենալու են հանդիպումներ, քննարկումներ երիտասարդական ՀԿ-ների հետ:

«Առաջին անգամ եմ Հայաստանում եւ Երեւանում: Ամենակարեւորը, որ ես ուզում էի տեսնել, դա Արարատ լեռն էր, որը մենք տեսանք անմիջապես: Ես գիտեմ, որ Հայաստանը շատ հին քաղաքակրթություն ունեցող երկիր է, հարուստ մշակույթով: Այն, ինչ որ դեռ տեսել եմ, ինձ դուր է գալիս: Մարդիկ շատ բարի են, քաղաք Երեւանը նույնպես շատ գեղեցիկ է»,-ասում է Ռուսաստանից եկած 21-ամյա Եվգենի Իոսիֆը:

«Համագործակցություն 2013» մարաթոնի մասնակիցները ցանկություն ունեն այս 7 օրերի ընթացքում տեսնելու Հայաստանի կարեւոր պատմամշակութային հուշարձանները, ծանոթանալ քաղաքին ավելի մոտիկից:

«Ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն է հասարակության մեջ: Մենք ունենք բավականին հետաքրքիր հյուրեր: Ունենք գեղեցկուհի, որ համարվել է «Միսս աշխարհ 2013»-ը եւ ինքը իր աշխուժությամբ, իր գեղեցկությամբ, իր բարությամբ ապացուցում է, որ նրանք բոլորը հավասար են եւ հասարակության լիիրավ անդամներ են»,-ասում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը: