A
A
Նստացույց Ազատության հրապարակում (տեսանյութ)
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը իր մարտական երեք ընկերների հետ Ազատության հրապարակում նստացույց է սկսել։
«Ազատամարտիկը չի ծախվում», «Պետությունը գերակա շահ», «Պետություն, օրենք, արդարություն» վերտառությամբ պաստառներով և դրոշներով ազատամարտիկները երկու օր կմնան Ազատության հրապարակում։
Հիշեցենք,որ ազատամարտիկները պահանջում են վերանայել սոցիալական փաթեթը՝ տալով իրենց պատշաճ արտոնություններ։