Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխնախարարին թույլ չտվեցին խոսել

Քաղաքականություն
2e43d868244b37a8cec67334114522bd

Արդյո՞ք իջել է Սեւանա լճի մակարդակը եւ այս տարի դարձյալ հավելյալ ջուր են վերցնելու լճից: Այս հարցը ԱԺ-ում 2012թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ տրվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին:

«Եթե անցած տարվա չափ վերցնենք, նախ դուք՝ պատգամավորներդ, պետք է թույլ տաք, չնայած կառավարությունը նման կարիք չունի: Սովորականի նման վերցնելու ենք 170 մլն խմ ջուր, եւ , ի դեպ, այս տարի լճի մակարդակի՝ 9 սմ աճ ունենք: Նաեւ դրան նպաստում է այն, որ ջուր ենք տեղափոխում Սեւան, իհարկե, նաեւ բնությունն է օգնում. Արփա-Սեւանով արդեն շուրջ 80 մլն խմ ջուր ենք տարվա սկզբին տեղափոխել Սեւան: Ոռոգման խնդիր չենք ունենա»,- վստահեցրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Ի դեպ, քանի որ այսօր Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չէր եկել անձամբ ներկայացնելու հաշվետվությունը, ԱԺ Բնապահպանության եւ Գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ հունիսի 7-ին նիստ կհրավիրեն, որի ժամանակ նախարարն անձամբ կներկայացնի զեկույցը: Իսկ այսօր նա թույլ չտվեց փոխնախարար Գրիգոր Բաղյանին ներկայացնելու հաշվետվությունը: