Աշխատատեղը կփրկի Սեւանի ձկներին (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2012թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը պատգամավորներից առաջարկների է սպասում:
ԲՀԿ պատգամավոր Վահագն Մասխուդյանն էլ հարցրեց. «Դուք՝ որպես բնապահպանության լիազոր մարմին, երբեէ պնդե՞լ ենք, որ Սեւանում ձկնապաշարների համար մի որոշ ժամանակ արգելեն որսը»:
«Ձկների մասին բավականին մեծ ինֆորմացիա ունեք»,- նկատեց Արամ Հարությունյանը՝ հայտարարելով, որ 7 տարի է՝ պաշտոնապես ոչ մի թույտվություն չկա ձկնաորսի:
Նախարարը նաեւ ավելացրեց, որ Սեւանում ոչ մի մուտացիաներ ու ձկնատեակներ չկան. «Այն պնդումները, որ այս տարիներին ոչ մի աշխատանք չի կատարվել, ես հակառակն եմ ասում: Բացթողումներ, այո, ունենք, սակայն այս տարիների աշխատանքներն իրենց արդյունքը տվել են: Ի դեպ, սիգը Կարմիր գրքում ներառված չէ, սակայն դա չի նշանակում, որ անհրաժեշտ աշխատանքներ չենք անում»:
Արամ Հարությունյանը վստահեցրեց, որ ինքը համաձայն է ձկնաորսի արգելանքի համար ու միգուցե օրենքները խստացնեն ու քրեական պատասխանատվություն սահմանեն, որ ցանկալի արդյունքներ լինեն ապօրինի ձկնորսության դեպքում։ «Սակայն ես համաձայն չեմ այն թվերի հետ, որոնք հայտարարվում են: Համատեղ աշխատանքներ են իրականցվում նաեւ ոստիկանության հետ, նաեւ՝ գաղափարական, բացատրական աշխատանքներ ենք տարվում, որ
մարդկանց հոգեբանությունը փոխվի, մասնավորապես Սեւանա լճին մոտ գյուղերի
բնակիչների հետ»:
Վահագն Մասխուդյանի եւ նախարար Հարությունյանի զրույցին միջամտեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը. «Պարոն Մասխուդյանն ուզում է այնպես անի, որ միայն մարտունեցիք ձուկ ուտեն» (Վահանգն Մասխուդյանը Գեղարքունիքի մարզից է):
Ի պատասխան Վահանգն Մասխուդյանը հայտարարեց, որ Սեւանա լճի մոտակա գյուղերի ավելի քան 250-300 ընտրանիք ապրում է լճի ձկների հաշվին. «Լավ չի լինի, եթե Սեւան ազգային պարկում նրանց աշխատանք տանք, աշխատավարձով ապրեն, որպեսզի կարողանանք փրկել Սեւանը»:
«Խնդրում եմ այդ ցանկը տրամադրել մեզ»,- արձագանքեց նախարարը: