A
A
Գնդապետ Բուդաղյանին հնարավոր է նորից վիրահատեն
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ուղղված լրագրողներին։
«Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա: Կրկին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է:
Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում:
Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»,-ասված է նրա գրառման մեջ։
Հիշեցնեն, որ գնդապետը վիրավորվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով։