A
A
Խցանում Մյասնիկյան պողոտայում
Այսօր վաղ առավոտից Մյասնիկյան պողոտան խցանված է։ Ավանից եւ Նոր Նորքի զանգվածից եկող ավտոմեքենաներից ու երթուղայիններից շատերը ստիպված են եղել շրջանցել ճանապարհը եւ քաղաքի կենտրոն հասնել միայն Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանով։
Ոստիկանության լրատվական բաժնից «Ա1+» -ին տեղեկացրեցին, որ ճանապարհային ոստիկանությունը այս պահին գտնվում է Մյասնիկյան պողոտայում ու փորձում է կարգավորել երթեւեկությունը։ Խցանման պատճառը, ըստ ոստիկանության՝ Մխիթար Հերացի փողոցի շինարարական աշխատանքներն են։