Պարտավորեցրել են հանգուցյալին վերահուղարկավորել
Պարտավորեցրել են հանգուցյալին վերահուղարկավորել, այլապես ԴԱՀԿ-ն կհայտնվի գերեզմանատանը Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 24-ի կատարողական թերթիկի համաձայն, պարտավորեցվել է Ա.Խաչատրյանին` վերահուղարկավորել իր եղբոր` Գ.Խաչատրյանի դին, «Արին Բերդ» գերեզմանատան այլ հատվածում:
Հանգուցյալը, որն ամփոփվել էր մեկ այլ ա` հայցվոր Ա.Չիթիրյանի հայրական գերեզմանում, դուրս պետք է հանվի այնտեղից, իսկ վճիռը կամովին չկատարելու դեպքում, դատական ակտերի հարկադիր կատարողները կհայտնվեն գերեզմանատանը: Հիշեցնենք, որ այս գործն անցել է երեք դատական ատյաններով, եւ Չիթիրյանները ապացուցել են, որ գերեզմանատեղին իրենցն է, եւ այն տրվել էր «Բնակչության հատուկ սպասարկում»-ի կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝