Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչն է զոհաբերելու Հայաստանը (տեսանյութ)

Քաղաքականություն
0b21557a9eb341be0869a97589a96299

Քաղաքականությունն իհարկե ստատիկ իրավիճակ չէ, բայց չէր կարող իրավիճակն այսքան կարճ ժամանակում փոխվել։ Ասում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հիշելով.«Նախկինում ասվում էր, որ մենք որեւէ էսպես ռեալ ճանապարհ չենք տեսնում Մաքսային միությանն անդամակցելու, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ չունենք ընդհանուր սահման, այսօր ասվում է բոլորովին հակառակը»։

Նաիրա Զոհրաբյանը լսել է Շտեֆան Ֆյուլեին, որն ասել է, թե միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեն Եվրոմիությունն ու Մաքսային Միությունը, սակայն Ֆյուլեն կողմնորոշվելու կոչ չի արել

«Հենց նույն Ֆյուլեն ասաց. «մենք հասկանում ենք, որ համադրելի չեն, բայց հասկանում ենք, որ արեւելյան գործընկեր երկրները ունեն պատմականորեն կապեր Ռուսաստանի հետ եւ իրենք չեն դնում կամ-կամ-ի խնդիր»,-ասում է ԲՀԿ պատգամավորը։։

Նաիրա Զոհրաբյանն առայժմ չի տեսնում, թե Հայաստանն ինչպես է ինքնուրույն դուրս գալու գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման տակից, բյուջեն նման գումարներ չի նախատեսել. «Եթե դա հերթական վարկն է լինելու, որի տոկոսները պիտի փակի ՀՀ քաղաքացին, ապա ես չեմ կարծում, որ դա լավագույն լուծումն է լինելու»։

Եթե անգամ Ռուսաստանը դրամաշնորհ տա Հայաստանին 30 տոկոսը փոխհատուցելու համար, ըստ տիկին Զոհրաբյանի, դա հենց այնպես չի արվի, ինչ-որ մի բան Հայաստանը պիտի զոհաբերի . «Այո, սուբսիդավորենք, որպեսզի սոցիալական որոշակի խավի խնդիրները թեթեւացնենք, բայց ինչի՞ հաշվին, ի՞նչ գնով»։