Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշել է ՝ նախագահ է դառնալու (տեսանյութ)

Հասարակություն
b54407f79e30dafaba9ca2673c8277e8

Այսօր երեխաների պաշտպանության օրվա առթիվ Հյուսիսային պողոտան վառ գույների, փուչիկների, մանկական երգերի ու զվարթ տրամադրության մեջ էր:

Անցկացվում էր «Երազանքների քաղաք» ժամանցային փառատոն-ցուցահանդես:

Երեխաներն իրենց ծնողների հետ շրջում էին Հյուսիսային պողոտայում դրված տաղավարներով, որտեղ վաճառվում էին ձեռքի աշխատանքներ, մանկական խաղալիքներ, զարդեր եւ այլ իրեր:

Միջոցառմանը ներկա գտնվող երեխաները տարբեր պատկերացումներ ունեն իրենց իրավունքների եւ պաշտպանվածության մասին:

«Այսօր մեր պաշտպանության օրն է: Ես գիտեմ իմ իրավունքները, օրինակ` այն, որ, անպայման, պետք է կրթություն ստանամ: Իրավունք ունեմ այն սպորտով զբաղվեմ, որով ուզում եմ ու որ մեծանամ, ինչ մասնագիտություն ուզեմ ընտրեմ»,-ասում է 11-ամյա Ալբերտ Ներսիսյանը:

Նա նշում է, որ ուզում է նախագահ դառնալ. «Ուզում եմ դառնալ նախագահ, որպեսզի ծերերի թոշակները բարձրացնեմ խանութների գները իջացնեմ, ուզում եմ, որ իմ երկիրը բարգավաճի»:

8-ամյա Էլենը , որ եկել էր մանուկների պաշտպանության օրվան նվիրված համերգին իր փոքրիկ եղբոր հետ, խոստովանում է, որ իր իրավունքները չգիտի, բայց երբեք չի մոռանում իր պարտականությունները:

«Իմ պարտականությունն է, որ մայրիկիս, հայրիկիս միշտ լսեմ, խելացի լինեմ եւ լավ սովորեմ»,-ասում է Էլենը :

14 տարեկան Անահիտ Գրիգորյանը, ով ցուցահանդեսին ներկայացրել էր իր գոբելենե աշխատանքներից մի քանիսը, նշում է, որ բոլոր երեխաները պետք է պաշտպանված լինեն:

«Երեխաները իրավունք ունեն ծնողներ ունենալու, ու իրենք միշտ պետք է ապահով, անհոգ ապրեն, իրենց մանկությունը լավ վայելեն»,-ասում է Անահիտը: