Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիգ չկա, քանի որ գողանում են

Հասարակություն
0f49c3c64aed6eddc9f8286a70e7342c

«Սևանա լճի ավազանին պատկանող գետերը անմխիթար վիճակում են»,-համոզված ՀՀ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Նա հատկապես մտահոգված է գետերի աղտոտվածության մակարդակից:

«Առաջնայինը պետք է դառնա գետերի վիճակի բարելավումը,քանի որ իշխան ձկնատեսակի աճը տեղի է ունենում գետերում»,-մեկնաբանում է նա:

Պարոն Գաբրիելյանը չի շտապում թվարկել միայն Սևանա լճի էկոլոգիական խնդիրները, քանի որ կան նաև փոքրիկ ձեռքբերումներ:

«Մեր նվաճումներից է ջրի մակարդակի բարձրացումը, ինչը կբերի ջրի որակի բարելավմանը, ինչպես նաև կառավարության կողմից իշխանի պոպուլացիայի վերականգման քայլերը»,-նշեց նա:

Ինչ վերաբերվում է սիգ ձկնատեսակի նվազմանը՝ Բարդուխ Գաբրիելյանը նկատեց.

«Սիգի պաշարների նվազումը որսագողության արդյունք է:Սիգը ձվադրում է միայն լճերում:Լճի մակարդակի բարձրացմամբ մենք կնպաստենք սիգի բազմացմանը»:

Ի դեպ, հունիսի 5-ին բնապահպանների միջազգային օրն է: