A
A
Ամառվա առաջին շաբաթը՝ անձրեւոտ
Հունիսի 2-ին, 4-ին, 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։