Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է թեկնածուն հրավիրվել ոստիկանություն (տեսանյութ)

Քաղաքականություն
d20df03b27bd69e32b4a19aa913cdaa5

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված, բայց չգրանցած թեկնածու, «Քաշաթաղ» կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանություն։ Ի՞նչ կարգավիճակով չգտի, նա չգիտի:

«Ավանի թաղայինը առավոտյան մեր տուն եկավ ու ասաց, որ պետք է ներկայանամ կենտրոնական քնչական բաժին, ասում է չգիտեմ ինչի համար, քր գործ չկա...»,- պատմեց նա։

Ռոբերտ Սիմոնյանը կարծում է, որ իրեն ուզում են կալանավորել եւ պատճառը երկրում առկա բոլոր խնդիրների մասին բարձրաձայնելն է։

Ոստիկանության լարտավական վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ պարոն Սիմոնյանին իսկապես հրավիրել են բաժին, սակայն պատճառը ամենեւին նրա հասարակակնա գործունեությունը չէ։ Ռոբերտ Սիմոնյանի նախկին կինը դիմել է իրավապահներին եւ պահանջում է երեխայի համար չվճարած ալիմենտը:

Ինչ վերաբերում իր երեխայի ալիմենտը չվճարելուն, ոստիկանությունից պարզաբանում ստանալուց հետո մենք փորձեցիք մեկնաբանություն ստանալ Ռոբերտ Սիմոնյանից, սակայն նրա հեռախոսը անհասանելի էր: