Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրեն Խաչատրյանը բացակա էր

Քաղաքականություն
ecc1acbc0fd12f155a3464ca8799d4c9

«Վերջին օրերին ԶԼՄ-ներով լուսանկար և տեսանյութ է տարածվել, որտեղ պատկերված է հսկա շինություն, որը պատկանում է Սյունիքի մարզպետին։

Դուք կարո՞ղ եք հաստատել կամ հերքել, Սուրիկ Խաչատրյանը Երևան է տեղափոխվում մշտական բնակության, կամ ի՞նչ միջոցներով է այդ շինությունը կառուցել»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հարց բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանը ներկա չէր սույն քննարկմանը: Նրան փոխարինում էր իր տեղակալը` Արա Դոլունցը: «Սուրիկ Խաչատրյանն էստեղ չի, և հանրությունը տեղյակ չէ, թե կապ ունի դա բյուջեի կատարողականի հետ, թե ոչ։ Բայց հավատացեք, այդ կադրերը տեսնողները մտածում են, որ ուղիղ կապ ունի բյուջեի կատարողականի հետ»,-հարցին այսպես պատասխանեց մարզպետի տեղակալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով