ԼՂ հարցը կամ ինչո՞ւ փող չունենք (տեսանյութ)
ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում։
«Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ մենք համաձայն ենք գործող իշխանության հետ»,-ասում է ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։
Ստանձնելով ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը` ՀՀ-ն ի դեմս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հայտարարել էր, որ չի պատրաստվում ԵԽ ամբիոնն օգտագործել ԼՂՀ հակամարտության կարգավորման համար.
Ընդդիմությունը համաձայն է նաեւ իշխանության այս մոտեցման հետ. «Փորձը ցույց է տվել, որ հարցի քննարկումը եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում եւ ԵԽԽՎ-ում, որեւէ լավ հեռանկար ՀՀ-ի համար չի նախատեսում:
Միաժամանակ Լեւոն Զուրաբյանը չի կարող չնշել,որ իշխանությունները խեղաթյուրել են ԼՂ համակարտության էությունը։ Այդ 1998թ-ից հետո փոխվեց.
«Այս իշխանությունները չկարողացան նույն ճկուն քաղաքականությունը տանել, եւ այնպես ստացվեց, որ ԵԱՀԿ շրջանակներից հարցի քննարկումը տեղափոխվել է»
ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը համամիտ չէ Լեւոն Զուրաբյանի հետ; Նրա կարծիքով ԵԽԽվ-ում ԼՂ հիմնախդրի շահարկման պատճառը ոչ մեր իշխանությունների սխալ քաղաքականության, այլեւ ադրբեջանական այսօրվա լոբբինգի արդյունք է;
«Ընդհանրապես դրամին շատ դժվար է դիմակայել, եթե գտնվում են անձինք, որոնք պատրաստ են վերցնելու այդ դրամը: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք եւ համարենք, որ դրամն է լուծում բոլոր խնդիրները, իրականությունը դրանից շատ հեռու է»,- ասաց նա։