ՀԱԿ-ի ակցիա՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին զուգահեռ (տեսանյութ)
ՀԱԿ ազգային կոնգրեսի վեցտասնյակից ավելի անդամներ եւ համակիրներ ուրբաթօրյա ավանդական ակցիայի տեղը փոխել են։
Նրանք այս պահին ոչ թե Գլխավոր դատախազության շենքի մոտ են, այլ «Արմենիա Մարիթ» հյուրանոցի, որտեղ ընթանում է ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը։
ՀԱԿ ներկայացուցիչները ԵԽԽՎ պատվիրակներից պահանջում են դատապարտել «իշխող հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետևողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը», ինչպես նաեւ դադարեցնել քաղաքական հետապնդումը Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյնաի նկատմամբ, եւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:
Այստեղ են նաեւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները, ովքեր ԵԽ -ի միջամտությունն են ակնկալում իրենց որդիների սպանությունների մեղավորներին պատժելու համար։