Եվրոպացիները հարցրեցին գազից ու Ղարաբաղից (տեսանյութ)
Այսօր Երեւանում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական
վեհաժողովի ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը:
Դրան ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ:
«Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը եւ եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք են, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային և քրիստոնեական ժառանգության վրա և բխում է մեր ներքին օրակարգից»,-բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակարթության մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով. «Հենց այս մղումով և գիտակցությամբ էր, որ տասներկու տարի առաջ՝ 2001թ. Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին»:
ԵԽԽՎ անդամակցոթյունից ի վեր ՀՀ-ն ի դեմս արտաքին գործերի նախարարության, առաջին անգամ է ստանձնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:
ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին վեհաժողովը մի շարք կարեւոր բանաձեւեր է ընդունել եւ սա գերազանց առիթ է կրկին քննարկելու բազմաթիվ գաղափարներ:
Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հաջորդ վեց ամիսների ընթացքում ՀՀ-ն ներգրավված է լինելու եվրոպականացման գործընթացներում. «Սա լուրջ մարտահրավեր է, եւ ՀՀ-ն վստահորեն ստանձնում է ԵԽԽՎ նախագահությունը՝ ուշադրություն դարձնելով այն խնդիրներին, որոնք ավելի էական ու նշանակալի են: ՀՀ-ն հետամուտ է լինելու ռասիզմի դեմ պայքարին, մարդու իրավունքների, ժողովրդավարական հասարակության ամրապնդման եւ ԵԽ դերի բարձրացման ուղղություններով: ՀՀ նախագահության օրոք մենք աշխատելու ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ուղղություններով»:
ԵԽԽՎ անդամ Անդրեաս Գրոսը հետաքրքրվեց Էդվարդ Նալբանդյանից՝ ինչո՞ւ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն բարձրացրեց ՀՀ մատակարարվող գազի գինը եւ արդյոք դրան կհետեւի ՀՀ-ի կողմից տնտեսական սանկցիաներ կիրառումը: Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Գազի գինը կարգավորվում է երկու
երկրների համաձայնագրի շրջանակներում է, եւ ես կարծում եմ, որ
համապատասխան որոշումը կգտնվի, քանի որ մենք ռազմավարական գործընկերներ ենք»:
ԵԽԽՎ անդամներից մեկին էլ հետաքրքրում էր՝ ՀՀ-ն ի՞նչ կոմպրոմիս կարող է առաջակել ԼՂՀ հակամարտության կարգավոման բանակցություններում:
«Այսօր ՀՀ դիրքորոշումը ամբողջովին համահունչ է Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշման հետ: Մենք ողջունում ենք այն հնարավոր լուծումը, որը կհիմնավորվի եռանախագահների կարծիքների վրա: Իսկ միջազգային հանրութունը ի՞նչ կարող է սպասել ՀՀ-ից: Դա դարձյալ եռանախագահների քայլերից է կախված: 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից հետո ՀՀ-ն պահպանում է այն, ինչը հնարավոր չէ ասել Ադրբեջանի մասին: Նրանք մասնավորապես հրաժարվում են շփման գծից հեռացնել դիպուկահարներին, Ադրբեջանը դեմ է խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասաց նախարարը։