Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանը պահանջում է ընդունել (տեսանյութ)

Քաղաքականություն
399697632a074bebb8a5bf1216e79df7

Ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները` ՀՀ իշխանությունները վիժեցրին Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը: ԱԺ-ում այսօր ԱԳՆ 2012թ. բյուջեի հաշվետվության ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով` մինչ Սարգսյանի ֆուտբոլային քաղաքականությունը, ամեն տարի առնվազն մի պետություն ճանաչում էր Հայոց Ցեղասպանության փաստը;

«Ի վերջո ժամանակը չէ, խոստովանի ԱԳՆ-ն, որ իրոք ֆուտբոլային քաղաքականությունը վիժեցրել է այդ գործընթացը»,-ասաց ՀԱԿ պատգամավորը։

ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պնդում է, թե այդ հարցում մեղավորը Թուրքիան է. ով «ամենուրեք համոզում էր, որ ինքը մեզ հետ երկխոսության մեջ է եւ պետությունները, որ հակված չէին Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները բարդացնելու, իրենք այդ խայծը կուլ էին տալիս»

Նիկոլ Փաշինյանը ԱԳ փոխնախարարին նաեւ հիշեցրեց, որ ԱՄՆ ընդամենը 2-3 նահանգ է ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն Խոջալուի, այսպես կոչված, ջարդերը, որոնք իբր հայրերն են արել, ճանաչել է ԱՄՆ-ի 7 նահանգ, ինչպես նաեւ` Ամերիկա մայրցամաքի 4 պետության խորհրդարաններ։

Մանրամասները քիչ անց տեսանյութում.