Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական տարվա արդյունքները

Քաղաքականություն
9fd992d9db749098959e7f105926257f

Հայաստանում ընտրությունների արդյունքում ոչինչ չի փոխվում. համոզվել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Այսօր Կովկաս ինստիտուտում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքագետները քննարկեցին հայաստանյան վերջին ընտրությունները։

«Հանրապետական կուսակցությունը, մշտապես պետության լծակները, պետության ռեսուրսները օգտագործելով, վերարտադրվել է՝ որոշ ընտրություններում ավելի երեւացող տեսքով, որոշ ընտրությունների դեպքում ավելի քողարկված տեսքով»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ի տարբերություն Ստյոպա Սաֆարյանի՝ իշխող կուսակցության ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը ընտրական գործընթացներում դրական փոփոխություններ է տեսնում:

«Որոշակի հանդուրժողականություն, թշնամանքի պակաս նախորդ ընտրությունների համեմատությամբ»,-ասում է Մկրտիչ Մինասյանը:

Մինչդեռ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ընտրական ողջ գործընթացները բացասական է որակում զուգահեռներ՝ անցկացնելով Հայաստանի եւ ժողովրդավարական մի շարք երկրների միջեւ:

Քաղաքագետը գտնում է, որ մեր քաղաքական դաշտի թիվը մեկ խնդիրը իրական ընդդիմության բացակայությունն է:

«Արդյո՚՞ք մեր ընտրությունները անցնում են թափանցիկ, այնպես ինչպես Շվեյցարիայում, իհարկե ոչ, իսկ անցնու՚մ են մեր ընտրությունները մեզ մոտ այնպես, ինչպես Ադրբեջանում կամ Ռուսաստանում, իհարկե այո»,-ասում է Իսկանդարյանը:

Ալեքսանդր Իսկանդարյանն արձանագրում է նաեւ, որ վերջին տարիների հայաստանյան ընտրություններում պարտվում են գաղափարները, իսկ հաղթում՝ տեխնոլոգիաները: