A
A
Հայրիկյանի ընկերոջից ներողություն է պահանջում
ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալքեսանդր Սիրունյանը պահանջում է, որպեսզի Պարույր Հայրիկյանի մտերիմ Կարո Եղնուկյանը իրենից հրապարակային ներողություն խնդրի։
Փաստաբանն այսօր հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Հայցի ներկայացման համար հիմք է հանդիսացել Կարո Եղնուկյանի գնահատականները՝ 2013 թ մայիսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ
Սիրունյանի ասածներին՝ Վարդան Սեդրակյանի դեմ քրեական գործի վերաբերյալ։
Եղնուկյանը այդ համարել է անբարոյականություն։
Այս կերպ. ըստ հայցվորի, վիրավորվել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը։
Հիշեցնենք,որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման գործում։