A
A
Ա. Մարտիրոսյան. Կարեւորը մեղադրյալ չդարձա
Ապրիլի 9-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի առիթով հարուցված քր. գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Այսօր այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արմեն Մարտիրոսյանը։
Ինչպես փոխանցեց պարոն Մարտիրոսյանը, միջադեպի բոլոր մասնակիցներն անցնում են որպես վկաներ։
«Այժմ մեկնաբանելու ոչինչ չունեմ, կարեւորը մենք մեղադրյալ չդառնանք։ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է»,- եզրափակեց Ժառանգության փոխնախագահը։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին, երբ Նախագահի ընտրությունների արդյունքները չընդունող հասարարկությունը դուրս էր եկել փողոց։