Մայրապետյանի դեմ հայցով նիստին չէին ներկայացել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Աննա Մարտիրոսյանի, Արսեն Բաբայանի, Աիդա Գասպարյանի, Նունե Մանուկյանի, Աշոտ Բաբայանի, Կառլեն Մանուկյանի հայցով նախնական դատական նիստը:
Հայցը «Լոկալ Դեվելոփրըզ» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանի դեմ է: Երրորդ անձ են ճանաչվել արտակարգ իրավիճակների նախարարությունը, քաղաքապետարանը, քաղաքաշինության նախարարությունը, մշակույթի նախարարությունը:
Դատարան էին ներկայացել «Լոկալ Դեվելոփրըզ» ՍՊ ընկերության տնօրենի ներկայացուցիչը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանը, եւ հայցվորներից Աննա Մարտիրոսյանի ներկայացուցիչ Լ.Բեջանյանը եւ Աիդա Գասպարյանի ներկայացուցիչ Սամվել Դավթյանը: Դատավորը կողմերին տեղեկացրեց, որ մյուսներին եւս պատշաճ ծանուցվել է այսօրվա դատական նիստի մասին: Սակայն երրորդ անձինք ներկա չէին, ինչի կապակցությամբ կողմերն իրենց դիրքորոշումն արտահայտեցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝