A
A
Կապանում տուն է փլուզվել
Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տունը փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ըստ ԱԻՆ-ի՝ փլուզվել են Ա.Ալեքսանյանին պատկանող երկհարկանի չբնակեցված տան երկրորդ հարկի ննջասենյակի պատը (12քմ) և առաստաղը (24քմ):
Տուժածներ չկան: