Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ պատժամիջոցներ են սպասվում

Քաղաքականություն
a5f6141d6c3da97b52022f33c1c13e9d

Սերժ Սարգսյանը խճճում է Հայաստանի փոխհարաբերությունները այլ երկրների հետ: Այսօր «Վարկած» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց « «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը։

«Այնպես է խճճել պարանը, ձգվել է, որ կտրվելու եզրին է։ Սերժ Սարգսյանը չունի գեոքաղաքական կոնցեպտ և պատկերացումներ, թե ինչպես կարելի է երկիրը զարգացնել», -ասաց պարոն Կարապետյանը։

Նա նշեց, որ բոլորի հետ հնարավոր չէ լավ հարաբերություններ ունենալ, որին ձգտում է Սերժ Սարգսյանը։ Սա Արամ Կարապետյանը բացատրեց նրանով , որ Եվրոպան մեկ այլ ուղղությամբ է գնում, իսկ Ռուսաստանը երեկ առաջին անգամ հայտարարեց, որ գնում է միության։

« Իսկ ով համաձայն չէ, կտեսնի մի շարք պատժամիջոցներ։ Ռուսաստանը իր ռազմավարական գործընկերությունը վերածում է քաղաքական միության», -ավելացրեց ՆԺԿ ղեկավարը։

Այս իրավիճակը ըստ Արամ Կարապետյանի ռեալություն է պահանջում, որին Սերժ Սարգսյանը պատասխան չունի։
« Որովհետև ոչ գիտի՝ փողը որտեղից վերցնի, որ կողմ գնա որ գլխին չթակեն, ոչ գիտի որ կողմից մոտենա, որ Ղարաբաղի հարցը մեծ խնդիր չդարձնի», - հավելեց պարոն Կարապետյանը։
Նա նաև նշեց, որ ուշադիր հետևել է ՀՀԿ-ականների արձագանքին քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հայտարարություններին և մի ուշադիր կետ է իր համար առանձնացրել.

« Դա նա է, որ Կուրղինյանը նշեց Աստղ ծրագրի մասին, որը ներդրվել էր Եվրոպական բյուրոկրատայի հետ աշխատելու համար, իսկ հիմա ծրագիրը վերջացել է, հետ են կանչում գործակիցներին, որոնք հետ չեն գալիս։ Իսկ ես կարող եմ ենթադրել, որ այս մարդիկ ներվային են, որովհետև կարող է հետո հրապարակվի Աստղ ծրագրին ներդրված մարդկանց անուններն ու գործնեությունը։», -եզրափակեց Արամ Կարապետյանը։