Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քուվեյթը միշտ չեզոք է»

Քաղաքականություն
1ba90d62713bfed3888f414dc121754a

Ֆադեյ Չարչօղլյանը Քուվեյթում ՀՀ առաջին դեսպանն է: ՀՀ-ն Քուվեյթում դեսպանություն բացել է 2010թ.:

Այսօր ՀՀ եւ Քուվեյթի Աժ նախագահների հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ դեսպանը:

Քուվեյթում հայերի թիվը 6000 է: Հայկական համայնքը այստեղ ձեւավորվել է
1955թ.:

Ըստ դեսպանի՝ Հայաստանն այսօր գտնվում է Քուվեյթի իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ այսօր քուվեյթցին իր կապիտալը դուրս հանելու համար ՀՀ-ն ընկալում է որպես լուրջ երկիր.  «Ես վստահ եմ՝ մենք շատ լուրջ փաստաթղթեր կստորագրենք շուտով եւ ծրագրերը կիրականացնենք: Տնտեսական ծրագրերում ՀՀ-ն նրանց հետաքրքրում է սկսած զբոսաշրջությունից մինչեւ գյուղատնտեսություն:

Եթե մենք ուզում ենք զարգացնել մի ծրագիր, եւ ունենք գյուղատնտեսական մի տարածք, նրանք հիմա հետաքրքրվում են դրանով: Եթե մենք ունենք զբոսաշրջային մի ծրագիր, նրանք պատրաստ են այսօր համագործակցել»

Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը վստահեցնում է ՀՀ արտաքին հարաբերությունների եւ հատկապես ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում Քուվեյթի վերաբերմունքը շատ բալանսավորված է. «Այդ առումով մենք շատ շնորհակալ ենք: Քուվեյթը այն երկիրն է, որ երբեք կողմնակալություն չի անում, միջազգային կառույցներում նրանք քվեարկում են որպես չեզոք կողմ:
Դրա համար մենք շնորհակալ ենք՝ հաշվի առնելով նրա եւ կրոնական տարբերությունը, եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը Քուվեյթում շատ վաղուց ունի դեսպանություն»։

Դեսպանը ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի թոռն է։