Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քուվեյթը ներդրումներ կանի ՀՀ-ում

Քաղաքականություն
430fd377032b82b30d0abc540d262fdb

Քուվեյթը շահագրգիռ է ներդրումներ կատարել մեր երկրում: Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդն այսօր Երեւանում հայտարարեց, որ ՀՀ-ն մտնում է այդ երկրների շարքում,որտեղ ցանկանում են ներդրումներ անել՛


Քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի  Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու խորհրդարանի պատգամավորներին:

Քննարկումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մենք ունենք տնտեսական սերտ հարաբերություններ Քուվեյթի հետ. «Ես համոզված եմ, որ ամեն ինչ արվում է երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Դա
կամրապնդվի բարեկամական խմբերի միջեւ փոխայցելություններով, որոնց արդյունքում կակտիվանա նաեւ տնտեսական բնագավառում մեր համագործակցությունը»:

Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդն իր խոսքում ընդգծեց. «Սա նաեւ լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք միջազգային կազմակերեպություններում էլ լավ համագործակցենք: Մենք նաեւ տեղեկացանք, թե ինչ է կատարվում ՀՀ-ում ու նրա շուրջ: Սրտանց կամենում ենք, որ ՀՀ-ն իր բոլոր սահմանային հարցերը կարգավորի խաղաղ ձեւով»:


Նա նաեւ նշեց, որ Քուվեյթում հայ ուսանողների քանակը փոքր է, բայց ամեն ինչ անելու են ՀՀ ԿԳՆ-ի հետ, որ նրանց թիվն ընդլայնվի:

Ինչ վերաբերում է ԼՂՀ հակամարտությանը, ապա Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը հայտարարեց, որ իրենք կողմ են հարցի խաղաղ կարգավորմանը։

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Սիրայում ընթացող պատերազմի ժամանակ Քուվեյթը՝ որպես օգնություն հարյուր հազար դոլար է փոխանցել սիրահայերին. «Իհարկե, պատերազմն անցանկալի է, սակայն մենք շնորհակալ ենք նրանց մեր հայրենակիցներին աջակցելու համար»:

Նա նաեւ ընդգծեց, որ Քուվեյթում կա հայկական մեծ համայնք, որի նկատմամբ տեղի իշխանությունների վերաբերմունքը շատ դրական է. «Քուվեյթը նավթ արտահանող երկիր է ու մեծ ներդրումներ է կատարում աշխարհում: Քուվեյթի ԱԺ նախագահ ասաց, որ իրենք զարգացման հիմնադրամ ունեն եւ մտադիր են Մաստարայի ջրամբարի համար ներդրում են անել շուրջ 27 մլն դոլար»: