Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորածինը՝ կոյուղատարում

Հասարակություն
8a546b2a9f24644efc0f413cd4d57298

Չինաստանի փրկարար ծառայությունների աշխատողներին հաջողվել է փրկել մի նորածնի, որը հայտնաբերվել էր երկրի բնակելի շենքերից մեկի կոյուղու համակարգում: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Չժեցզյան արևելյան մարզի Ջինհուա քաղաքի բնակիչները հրշեջներ են կանչել՝ լսելով երեխայի լացը չորրորդ հարկի զուգարանում:

Փրկարարներին չի հաջողվել հանել երեխային զուգարանից, և նրանք ստիպված կտրել են 10 սանտիմետր տրամագիծ ունեցող խողովակի հատվածներից մեկը: Հրժեջներն ու բժիշկները մաս առ մաս քանդել են խողովակը՝ ազատ արձակելով երկօրյա նորածին տղա մի երեխայի:

Պետական լրատվամիջոցների համաձայն, 2,3 կիլոգրամ քաշ ունեցող երեխան խողովակում է անցկացրել առնվազն երկու ժամն:

Ոստիկանությունը որոնում է երեխայի ծնողներին: