Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարդարապատում հյուրասիրություն չեղավ (տեսանյութ)

Հասարակություն
ba3f80991faedc61c6afa0ee9a9279e7

Սարդարապատի հուշահամալիրում այսօր բոլորը տոնում էին Առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարելիցը:

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ հուշահամալիրը մարդաշատ էր. տոնական պատվո շքերթ, երկնքում եռագույնն է բաց թողնվում, իսկ հուշահամալիրում երգ ու երաժշտությունը չէր դադարում: Մշակութային և գեղարվեստական մասով ամեն ինչ պահպանված էր ու գեղեցիկ: Տոնական միջոցառման բացառիկությունն ու շքեղությունն այս տարի առանձնանում էր պատվո շքերթով և ինքնաթիռների օդում բաց թողած եռագույնի առկայությամբ:

Տարբերությունը միայն կայանում էր նրանում, որ, ի զարմանս բոլորի, այս տարի Սարդարապատում տոնական սեղաններ չէին նախատեսվել, հացկերույթ կամ հյուրասիրություն տեղի չունեցավ: Նշենք, որ ամեն տարի մի քանի տասնյակ սեղաններ էին բացվում մարզի տարբեր գյուղերի կողմից և հյուրասիրություն էր կազմակերպվում:Երևի կարկուտն էր մեղավոր, որ այս տարի իշխանությունները նեղություն չտվեցին արմավիրցիներին ավելորդ ծախսեր կատարելու, թե՞ այլ պատճառ կա, որի մասին տեղյակ չենք:

«Ալտ» ՀԸ