Հեծանվորդները կանցնեն նաեւ անհայտ փողոցներով
Մայիսի 26-ին՝ ժամը 14.30-ին Շահումյանի հրապարակից կմեկնարկի «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայության՝ 46 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ, կանցնի Երևանի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով:
Հաղթող կճանաչվեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոն հասած առաջին երեք թիմերը։ Այստեղ կանցկացվի նաև թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն։
Մրցող թիմերը ներկայացնում են երիտասարդական, հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ, այլ կազմակերպություններ, ինչպես նաև ակտիվ երիտասարդների խմբեր։
«Ճանաչիր Երևանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։