Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար Սևանի խճուղիում

Հասարակություն
916f8161da98be452a4f4ba1311cc96e

Մայիսի 25-ին, ժամը 07.17-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի խճուղիում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հրդեհ Արշակունյաց պողոտայում

Մայիսի 25-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքի մոտակայքում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել` 03.41-ին: Այրվել է Ս.Մելքոնյանին պատկանող չշահագործվող «ԶԻԼ-130» մակնիշի առանց պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդի խցիկը:

Առկա է բենզինի արտահոսք

Մայիսի 25-ին, ժամը 03.09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Մասիս քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Վոլկսվագեն» մակնիշի 33ՏՏ105 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին, ինչի հետևանքով վարորդ Մ. Ավագյանը (ծնվ. 1970թ.) և ուղևոր Գ. Ավագյանը (ծնվ. 1996թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ Մ. Ավագյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր, իսկ Գ. Ավագյանինը` բավարար: