Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ ակցիայի թեման շեղվեց

Քաղաքականություն
688e4a8739d23947c31b3e68acdfb182

Այսօր շուրջ ՀԱԿ 30 ակտիվիստներ կրկին դատախազության առջեւ էին՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատազրկման պահանջով:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը ակցիայի բուն պահանջից զատ, անդրադարձավ նաեւ գազի գնի թանկացմանը:

«Երեկ բացահայտվեց մի լուրջ պետական խաբեություն: Ամիսներ շարունակ բոլորը խոսում էին գազի գնի թանկացման մասին, իշխանական բոլոր օղակները կտրուկ մերժում էին այդ փաստի գոյության մասին: Երեկ ընդամենը պարզվեց, որ ապրիլի 1-ից Հայաստանը պարտավորված է մուծել արդեն նոր գներով»,-ասում է Մանուկյանը:

Առայժմ գաղտնիք է, թե երբ է ստորագրվել այդ պայմանագիրը, սակայն Մանուկյանը վստահեցնում է, որ այն ստորագրվել է ապրիլի 1-ից առաջ:

«Այսինքն մինչեւ նախագահական եւ մայիսի 5-ի ավագանու ընտրությունները: Իշխանական օղակները ամեն կերպ կոծկել են, որովհետեւ իրենք գիտեին, եթե փետրվարին թանկանար գազը եւ էլեկտրականությունը, ժողովուրդը ինչպես կվերբարեվեր իրենց»,-ասում է Մանուկյանը:

Նա հարց է ուղղում իշխանություններին, որ եթե ժողովուրդը մուծելու է գազը թանկ գնով հունիսից, ապա ո՞վ է վճարելու ապրիլի 1-ից սկսած այն գումարը, որը պայամանագրով արդեն ստորագրված է: