Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» ԲՀԿ-ից սղագրություն է պահանջում

Քաղաքականություն
3160614c77c8d49625f78cc5cc3c7d00

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իրականությունից հեռու է համարում ԲՀԿ-ի կայքերի հրապարակած Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման խմբագրված սղագրությունը։

«Ես ներկա եմ եղել այդ հանդիպմանը, ասում են, որ սղագրությունը կա, եւ մի քիչ վատ տոնով ասեցին, որ կարող են հրապարակել։ Ես պահանջում եմ, որ հրապարակեն եւ կտեսնեք, որ այդ սարքած նյութը խմբագրված տարբերակը որեւէ կապ չունի բուն հանդիպման հետ»,-ասաց նա։

Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, ինչ-որ ուժեր կրկին փորձում են անջրպետ ստեղծել ոչ իշխանական ուժերի համագործակցության համար։ «Այսօր պետք է ավելի շատ գտնենք այն կետերը, որտեղ ոչ իշխանական ուժերը կարող են համագործակցել եւ լրացուցիչ առիթներ չգտնենք անջրպետներ ստեղծելու»,-ասաց պարոն Հակոբյանը։